Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-094-18.11.2021-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 39-րդ եւ 40-րդ կետերով.

«39) սահմանում է Երեւանում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ) եւ ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները:

40) սահմանում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը:»:

Հոդված 2. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ կետում «սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, սաունա, բաղնիք եւ շոգեբաղնիք)» բառերը փոխարինել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ի մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) Երեւան քաղաքի տարածքում տալիս է հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ) եւ ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: