Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ եւ 24-րդ կետերով.
«23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար:
24) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում «համայնքի տարածքում» բառերից հետո լրացնել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված» բառերով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «ա» ենթակետում «կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի եւ շոգեբաղնիքի» բառերը փոխարինել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ կետով.
«23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ) եւ ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 10 (տաս) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: