Armenian ARMSCII Armenian
Կ-0942-18.11.2021-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 20-րդ կետը «համայնքի տարածքում» բառերից հետո լրացնել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ եւ 24-րդ կետերով.

«23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ)  սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար.

24) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «ա» ենթակետում «կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի եւ շոգեբաղնիքի» բառերը փոխարինել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-րդ կետով.

«23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) եւ ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 10 (տասը) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից: