Armenian ARMSCII Armenian
Կ-1524-17.10.2007-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320-Ն) օրենքի (այսուհետեւ Օրենք) 22-րդ հոդվածի`

1. Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ»

2. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները կայացնում են որոշումներ, վճիռներ, դատավճիռներ եւ արձակում վճարման կարգադրություններ, (այսուհետ դատական ակտեր) միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում եւ սահմաններում:»:

2. 2-րդ մասում «Ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «Առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ» բառերով:

3. 3-րդ մասում «ընդհանուր իրավաuության» բառերը փոխարինել «առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,   «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ.

2007 թվականի փետրվարի 21-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը եւ գործող մի շարք իրավական ակտերի դրույթները համահունչ չեն կամ հակասում են հիշյալ օրենսգրքի դրույթների պահանջներին եւ այս պարագայում անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքից բխող համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում:

Կատարվող լրացումները եւ փոփոխությունները հիմնականում վերաբերվում են՝ դատավարության լեզվին, քաղաքացիական գործերով դատական ակտերին, քաղաքացիական գործերով առարկայական ընդդատությանը, գործերի միանձնյա եւ կոլեգիալ քննությանը, դատավորի ինքնաբացարկին, դատարանում ներկայացուցչությանը, որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքին, ապացույցներին, փորձաքննության անցկացման կարգին, ցուցմունքներին, դատական ծախսերին, ընդդատությանը, հայցադիմումներին, դատավարական գործողությունների կատարման ժամկետներին, դատական ակտերի ուժի մեջ մտնելուն, քաղաքացիական դատարանում իրականացվող վարույթին, գործը նախաքննության պատրաստելուն եւ նշանակելուն, դատական ակտը նոր երեւան եկած հանգամանքներով վերանայելուն, դիմումների ներկայացման, պատասխանի, քննության, վերադարձման կարգին, նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայմանը, վերաքննիչ դատարանում իրականացվող վարույթին, վճռաբեկ դատարանում իրականացվող վարույթին եւ այլն:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը եւ գործող մի շարք իրավական ակտերի այդ թվում նաեւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները համահունչ չեն կամ հակասում են հիշյալ օրենսգրքի դրույթների պահանջներին, ուստի եւ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքից բխող փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը եւ գործող մի շարք իրավական ակտերի այդ թվում նաեւ «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները համահունչ չեն կամ հակասում են հիշյալ օրենսգրքի դրույթների պահանջներին, ուստի եւ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքից բխող փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը եւ գործող մի շարք իրավական ակտերի այդ թվում նաեւ «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները համահունչ չեն կամ հակասում են հիշյալ օրենսգրքի դրույթների պահանջներին, ուստի եւ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքից բխող փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: