Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունները.»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) հաստատում է համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը, դրանցում առաջարկվող փոփոխությունները եւ վերահսկում դրանց իրականացումը.»:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.
«3.2) տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը, դրանցում առաջարկվող փոփոխությունները.»:
Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) կազմում եւ համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքային մասհանումների ծախսման ծրագրերը, դրանցում առաջարկվող փոփոխությունները, ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ յուրաքանչյուր տարի մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը համայնքային մասհանումների ծախսերի մասով տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.»:
Հոդված 5 . Օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը «վճարներից» բառից հետո լրացնել «եւ ռոյալթիներից» բառերով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: