Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: