Armenian ARMSCII Armenian
Պ-1091-06.12.2021-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 183.2 -րդ հոդվածով.

«Հոդված 183.2. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման պահանջները խախտելը

1. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:

2. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման եւ փոխանցման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:

3. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

4. Հայաստանի Հանրապետության դրոշի ընդօրինակման արգելքը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետը «183.1» թվից հետո լրացնել «, 183.2» թվով:

Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին պարբերության 3-րդ կետը «182» թվից հետո լրացնել «, 183.2» թվով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: