Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-680-12.09.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հարկային հաշվարկների ճշտում չի իրականացվում:»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ պարբերությունը «դուրս չգրելու դեպքում» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված հսկիչ գնումների հիման վրա,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) երկրորդ պարբերությունը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հարկային օրենսդրության կիրառման առումով անապրանք փաստաթուղթը հարկերի հաշվարկման եւ (կամ) վճարման համար հիմք հանդիսացած (հարկային հաշվառման մեջ ներառված)` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին ձեւականորեն համապատասխանող վճարա-հաշվարկային այն փաստաթուղթն է, որում նշված գործարքը (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում կամ աշխատանքի կատարում) այդ փաստաթուղթը կազմած կողմերի միջեւ փաստացի չի կատարվել, կամ կատարվել է այդ փաստաթղթում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով:»:

բ) երկրորդ պարբերությունից հետո լրացնել երրորդ, չորորդ, հինգերորդ, վեցերորդ եւ յոթերորդ պարբերություններ` հետեւյալ բովանդակություններով.

«Սույն հոդվածի կիրառման առումով էականորեն տարբերվող պայմաններ են համարվում կատարված գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) տեսականին, գինը, քանակը, գումարը:

Անապրանք փաստաթղթեր դուրս գրած եւ ձեռք բերած անձանց նկատմամբ կիրառվում է տուգանք՝ գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) փաստացի կատարումը հավաստող` կազմված փաստաթղթում նշված էական պայմանների (այդ թվում` դրանցից որեւէ մեկի) 20 եւ ավելի տոկոս շեղման դեպքում` շեղման (դրամական արտահայտությամբ) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1 միլիոն դրամը:

Սույն հոդվածի չորորդ պարբերության մեջ նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում կիրառվում է տուգանք՝ շեղման կրկնապատիկիի չափով:

Անապրանք փաստաթղթերը հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման եւ (կամ) վճարման ենթակա հարկային պարտավորությունների նվազեցման եւ (կամ) հաշվանցումներ կատարելու հիմք չեն կարող հանդիսանալ:

Փաստաթղթերը չեն համարվում անապրանք, եւ սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը չի կիրառվում, եթե անձն ապ՟րանք՟նե՟րի մա՟տա՟կա՟րար՟ման կամ ծա՟ռա՟յու՟թյուն՟նե՟րի մա՟տուց՟ման պայմանագ՟րի համաձայն կրում է գոր՟ծար՟քը կա՟տա՟րե՟լու պարտավորութ՟յուն:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: