Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1155-10.12.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 315.1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) «նախատեսված» բառից առաջ լրացնել «առանց թույլտվության կամ» բառերը, «շինության» բառից հետո լրացնել «կամ այլ կառույցի» բառերը, «վերակառուցումը» բառից հետո լրացնել «կամ տեղադրումը» բառերը, իսկ «չքանդելը» բառից հետո լրացնել «կամ չապամոնտաժելը կամ առանց թույլտվության շինարարության կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը» բառերը.

2) «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգահարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչեւ մեկ տարի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենսգրքում լրացնել նոր 315.3-րդ հոդված՝

«Հոդված 315.3. Համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը

1. Համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց եւ խախտումները վերացնելու վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական ակտը չկատարելուց հետո՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգահարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչեւ մեկ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: