Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում լրացնել նոր 7-րդ կետ.
«7) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ:»,
2) 2-րդ մասում «եւ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով, իսկ «6-րդ» բառերից հետո լրացնել «եւ 7-րդ» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: