Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1159-10.12.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 1-ին հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ պարբերությամբ.

«Սույն օրենքը սահմանում է նաեւ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից կայացված վարչական ակտի (այսուհետ սույն օրենքում՝ քանդման մասին վարչական ակտ) կատարման պայմանները եւ կարգը՝ այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 11-րդ կետ.

«11) քանդման մասին վարչական ակտը:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում «ուղարկելու մասին դիմումը» բառերից հետո լրացնել «, քանդման մասին վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը» բառերը:

Հոդված 4. Օրենքում լրացնել նոր՝ 31.3-րդ հոդված.

Հոդված 31.3. Քանդման մասին ակտի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վերադարձնելը

«1. Քանդման մասին վարչական ակտի կատարման համար փաստաթղթերը օրենքի խախտմամբ ներկայացվելու դեպքում հարկադիր կատարողը վերադարձնում է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:»:

Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետում «գրությունը» բառից հետո լրացնել «քանդման մասին վարչական ակտի կատարման վերաբերյալ գրությունը» բառերը:

Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդված 1-ին մասում՝

1) 2-րդ կետում «գրության» բառից հետո լրացնել «քանդման մասին վարչական ակտի կատարման վերաբերյալ գրության» բառերը.

2) լրացնել նոր՝ 16-րդ կետ.

«16) քանդման մասին վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ վարչական ակտի կատարման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են օրենքի խախտմամբ:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: