Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6801-12.09.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17-ը մայիսի 2000թ., ՀՕ-60) 4-րդ հոդվածի 3-րդ մասը «օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված,» բառերից հետո լրացնել «անապրանք փաստաթղթերի դուրս գրման եւ (կամ) ձեռք բերման դեպքերի բացահայտմանն ուղղված հանդիպակաց ստուգումների,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ «ստուգման դեպքերի,» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ անապրանք փաստաթղթերի դուրս գրման եւ (կամ) ձեռք բերման դեպքերի բացահայտմանն ուղղված հանդիպակաց ստուգումների,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: