Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «(բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի)» բառերը,
2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն մասին համապատասխան վաղեմության վերջնաժամկետը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով:»,
3) 5-րդ մասը եւ 6-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
4) 6-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) եթե լրացել են սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետները.»:
Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝
1) 10-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բացառությամբ սույն հոդվածի 10.1-ին մասով սահմանված՝ հարկային պարտավորությունն ավելացնող եւ (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների ներկայացման դեպքերի, հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել այն դեպքերում, եթե հարկային հաշվարկը վերաբերում է՝»,
2) 10-րդ մասի 3-րդ կետից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը,
3) 10-րդ մասից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ 10.1-ին մաս.
«10.1. Անկախ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված սահմանափակումներից՝ հարկային պարտավորությունն ավելացնող եւ (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում ճշտված հարկային հաշվարկները) ներկայացվում են հարկային մարմնի սահմանած կարգով:»,
4) 10-րդ մասի 2-րդ կետը եւ 11-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, ինչպես նաեւ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի վրա» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «ե.1» ենթակետում «ապրանքների» բառը փոխարինել «արտադրատեսակների» բառով եւ հանել «, բնաիրային» բառը,
2) 2-րդ կետում «վճարած հարկերի» բառերից հետո լրացնել «եւ վճարների» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ համարվում է, որ հարկ վճարողը Օրենսգրքի 65-րդ գլխով սահմանված կարգով հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրի գործողության ժամանակահատվածում ներառված չէ բարձր ռիսկայնության խմբում» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «հարկային իրավախախտում հայտնաբերելուց» բառերը փոխարինել «հնարավոր հարկային իրավախախտման ռիսկեր հայտնաբերելուց» բառերով,
2) 3-րդ մասում «հարկային իրավախախտման փաստը» բառերը փոխարինել «հնարավոր հարկային իրավախախտման ռիսկերը» բառերով:
Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 65-րդ գլուխը:
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը հարկային մարմինը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: