Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-122-14.12.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 11-ի ՀՕ-75-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 3-րդ հոդվածում «հունվարի 1-ից» բառերը փոխարինել «օգոստոսի 6-ից» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

Սույն թվականի փետրվարի 11-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Միաժամանակ սահմանվել է, որ նշված դրույթը ուժի մեջ պետք է մտնի 2022թ հունվարի 1-ից:

Սույն նախագծով առաջարկվում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել օգոստոսի 6-ը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի երկարաձգման կարիքն առաջացել է այն պատճառով, որ ներկայումս պետության կողմից վարվող պետական սահմանի անցման կետերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման քաղաքականության շրջանակներում իրականացվում են առկա եւ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում նախատեսվող պետական մարմինների կողմից բիզնես գործընթացների վերլուծության եւ կրկնությունների վերհանման գործողություններ եւ նշված նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել եւ գործում է փորձագիտական խումբ: Փորձագիտական խմբի կազմում ընդգրկված է նաեւ Համաշխարհային բանկի կողմից ներգրավված փորձագետ: Այսինքն, ստացվում է, որ մի կողմից կառավարությունը նախատեսում է վերլուծել պետական սահմանում տեղի ունեցող գործառույթները, հնարավորության դեպքում թեթեվացնելու կամ սահմանից հանելու այն գործառույթները, որոնք պարտադիր չէ իրականացնել սահմանին, իսկ մեկ այլ դեպքում (քննարկվող նախագծի դեպքում) պետությունը ավելացնում է սահմանին գործառույթ իրականացնող մարմինների շրջանակը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք որոշակի ժամկետով հետաձգել ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը պետական սահմանին: Ընդ որում, որոշակի ժամկետով հետաձգելու հիմնավորումը կայանում է նրանում, որ վերոնշյալ փորձագիտական խումբը մինչեւ այս տարվա ավարտը պետք է ներկայացնի ՀՀ-ի համար սահմանում իրականացվող գործառույթների էտալոնային մոդելը: Նշված մոդելն ունենալուց հետո նոր միայն պարզ կլինի, թե ինչ ենք ուզում ունենալ սահմանին եւ որ գործառույթներն է անհրաժեշտ իրականացնել սահմանին, իսկ որոնք իրականացնել երկրի ներսում:

Ընդ որում, չթերագնահատելով ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման անհրաժեշտությունը, նախատեսում ենք վերոնշյալ փորձագիտական խմբի աշխատանքներում ներգրավել նաեւ համապատասխան տեսչական մարմնին՝ տվյալ գործառույթը սահմանին իրականացնելու անհրաժեշտությունը փորձագիտական մակարդակով խորքային վերլուծելու եւ գնահատելու համար:

Հաշվի առնելով ամբողջ վերոգրյալը՝ ներկայումս առաջարկվում է ընդամենը որոշ ժամկետով հետաձգել սահմանին լրացուցիչ գործառույթի ավելացումը մինչեւ էտալոնային մոդելի հաստատումը:

Ընդ որում, օրենքի ուժի մեջ մտնելու՝ օգոստոսի 6-ը ժամկետի ընտրությունը պայմանավորված է մեկ այլ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-314-Ն օրենքի ընդունումով, որի ուժի մեջ մտելու ժամկետը եւս 2022թվականի օգոստոսի 6-ն է: Նշված փոփոխությունը եւս վերաբերում է ավտոտրանսպորտային օրենսդրութան պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթների ընդլայնմանը:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից:

6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 11-ի ՀՕ-75-Ն ուժի մեջ կմտնի օգոստոսի 6-ից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն