Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-103-30.11.2021,11.01.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «գործի» բառը փոխարինել «գործի (այդ թվում՝ ըստ փուլերի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «75» թիվը փոխարինել «95» թվով:

Հոդված 3. Օրենքի 89-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում լրացնել նոր՝ 18.1-ին եւ 18.2-րդ կետեր.

«18.1) քննարկում է դատարանների բնականոն գործունեության հարցերը, իր լիազորությունների շրջանակում լուծում դրանք կամ դրանց լուծման նպատակով դիմում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին.

18.2) պարբերաբար ամփոփում է դատական պրակտիկան եւ վիճակագրությունը եւ ամփոփման արդյունքների հիման վրա կազմում զեկույցներ.».

2) 1-ին մասի 28-րդ կետում «գործերի քննության» բառերը փոխարինել «գործերի քննության (այդ թվում՝ ըստ փուլերի)» բառերով.

3) 2-րդ մասում «1-ին մասի» բառերից հետո լրացնել «18.1-ին, 18.2-րդ, » բառեր:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված փոփոխությունը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին բաշխվող գործերի նկատմամբ:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ