1) 1-ին մասում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Վճռաբեկ դատարանում գործում են՝
1) քրեական պալատը՝ 8 դատավորի թվակազմով.
2) քաղաքացիական պալատը՝ 7 դատավորի թվակազմով.
3) վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով:»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն.
«Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են նաեւ համապատասխան պալատի վերացման դեպքում:»:
Հոդված 3. Օրենքի 95-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 95. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման մասին որոշումը
1. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական, վարչական եւ հակակոռուպցիոն մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաեւ սնանկության մասնագիտացումը: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:
2. Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը, համապատասխան մասնագիտացման դատավորների առկա եւ կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը եւ այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:
3. Եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական եւ քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական եւ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուսով, ապա Բարձրագույն դատական խորհոււրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին: Նշված քանակի մեջ չեն հաշվարկվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված այն անձինք, որոնք իրենց նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել են անհամաձայնություն հղիության եւ ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառով: Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական եւ քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական եւ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկու թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:
4. Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի տեղեկություններ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները եւ վայրը: Համալրումը համալրման ենթակա տեղերի քանակով իրականացվելու դեպքում հայտարարությամբ նշվում է համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակի մասնագիտացման բաժինների:»:
Հոդված 4. Օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորները հավաքած հավակնորդների ցուցակից, իսկ եթե համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները, եւ»:
Հոդված 5. Օրենքի 109-րդ հոդվածի 3-4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Եթե դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման, ապա յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է հավակնորդների թվին: Եթե դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով, ապա յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս հավակնորդների թիվն անհրաժեշտ քանակին հավասար կամ շատ լինելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է համալրման համար անհրաժեշտ քանակին, իսկ քիչ լինելու դեպքում՝ հավակնորդների թվին:
4. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմվում է դատավորների թեկնածուների հավակնորդների, իսկ հակակոռուպցիոն մասնագիտացման դեպքում՝ ըստ ենթաբաժինների ցուցակ, որում ընդգրկվում են՝
1) անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները, եթե դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով.
2) Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները, եթե դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:»:
Հոդված 6. Օրենքի 115-րդ հոդվածի1-ին մասի 4-5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) չորրորդ հերթին՝ թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Արդարադատության ակադեմիան ավելի վաղ ավարտած թեկնածուներին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին.
5) հինգերորդ հերթին՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող հավակնորդներին: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում առավել երկար փորձառություն ունեցող հավակնորդին:»:
Հոդված 7. Օրենքի 116-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասում «4» թիվը փոխարինել «5» թվով.
2) 5-րդ եւ 6-րդ մասերում «5» թիվը փոխարինել «4» թվով:
Հոդված 8. Օրենքի 123-րդ հոդվածում՝
1) 1-3-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համալրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը, վերաքննիչ դատարանների առկա եւ կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը եւ այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների առաջխաղացման ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:
2. Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական եւ վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրման ենթակա տեղերի քանակով համալրելու անհրաժեշտության մասին: Նշված քանակի մեջ չեն հաշվարկվում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված այն անձինք, որոնք իրենց նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել են անհամաձայնություն եւ սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով չեն հանվել դատավորների թեկնածուների ցուցակից:
3. Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի դիմումներն ընդունելու ժամկետը, վայրը: Համալրումը համալրման ենթակա տեղերի քանակով իրականացվելու դեպքում հայտարարությամբ նշվում է համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի մասնագիտացման բաժինների:»:
2) 4-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 124-րդ հոդվածում՝
1) 5-6-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման, ապա յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով, ապա յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկելիս թեկնածուների թիվն անհրաժեշտ քանակին հավասար կամ շատ լինելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է համալրման համար անհրաժեշտ քանակին, իսկ քիչ լինելու դեպքում՝ թեկնածուների թվին:
6. Յուրաքանչյուր մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը կազմում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակ, որում ընդգրկվում են՝
1) անհրաժեշտ քանակին հավասար քանակի առավելագույն, սակայն ոչ պակաս, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները, եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով.
2) Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած թեկնածուները, եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:».
2) 10-րդ մասում՝
ա. հանել «մինչեւ օգոստոսի 1-ը, իսկ» բառերը.
բ. «բաժինն արտահերթ» բառերը փոխարինել «բաժինը» բառով:
Հոդված 10. Օրենքի 149-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3.1-ին կետից հանել «հերթական եւ արտահերթ» բառերը.
2) 3-րդ մասից հանել «հերթական» բառը
Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 8-րդ մասում սահմանված պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության եւ իրականացման կարգի մանրամասները՝ հաշվի առնելով սույն հոդվածի կարգավորումները:
3. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի այն դատավորները, որոնք մինչեւ Վճռաբեկ դատարանում պաշտոնավարելը պաշտոնավարել են վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններում, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին գրավոր համաձայնություն ներկայացնելու դեպքում շարունակում են պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի վարչական պալատում (այսուհետ՝ Վարչական պալատ) այդ պալատի ստեղծված համարվելուց հետո: Գրավոր համաձայնություն ներկայացրած դատավորները մինչեւ Վարչական պալատի ստեղծված համարվելը պաշտոնավարում են որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ:
4. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի այն դատավորները, որոնք չեն համապատասխանում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին եւ այն դատավորները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներին, սակայն Վարչական պալատում պաշտոնավարելու վերաբերյալ գրավոր համաձայնություն չեն ներկայացնում, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի (այսուհետ՝ Քաղաքացիական պալատ) եւ Վարչական պալատի ստեղծված համարվելուց հետո շարունակում են պաշտոնավարել որպես Քաղաքացիական պալատի դատավորներ մինչեւ իրենց լիազորությունների համար սահմանված ժամկետի ավարտը՝ անկախ սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված թվակազմից:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցը լուծելու պահից եռօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հրապարակում է հայտարարություն Վճռաբեկ դատարանում ստեղծվող Վարչական պալատում համալրման ենթակա տեղերի քանակի եւ համալրման կարգի վերաբերյալ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հայտարարությունը հրապարակելու պահից երկշաբաթյա ժամկետում Օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու նպատակով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նախապատրաստումը, ցուցակի կազմումը, հաստատումը եւ թեկնածուներին առաջարկության ներկայացումն իրականացվում է Օրենքի 132-րդ եւ 133-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:
8. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը համարվում է վերացված, իսկ Քաղաքացիական եւ Վարչական պալատները համարվում են ստեղծված Վարչական պալատում դատավորների բոլոր թափուր պաշտոնները համալրելու պահից եւ եթե Քաղաքացիական պալատում պաշտոնավարելու է առնվազն 5 դատավոր: Առաջխաղացման կարգով Քաղաքացիական կամ Վարչական պալատի դատավոր նշանակված դատավորները մինչեւ պալատների ստեղծված համարվելը շարունակում են պաշտոնավարել իրենց գործող պաշտոնում եւ համապատասխանաբար Քաղաքացիական կամ Վարչական պալատի դատավորի պաշտոնը ստանձնում են պալատների ստեղծված համարվելու պահից:
9. Քաղաքացիական եւ Վարչական պալատների ստեղծված համարվելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը Օրենքի 134-րդ հոդվածով սահմանված կարգով լուծում է պալատների նախագահների նշանակման համար առաջարկություն ներկայացնելու հարցը:
10. Մինչեւ Քաղաքացիական եւ Վարչական պալատների ստեղծված համարվելը վճռաբեկության կարգով քաղաքացիական եւ վարչական գործերի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի կողմից:
11. Մինչեւ Քաղաքացիական եւ Վարչական պալատների ստեղծված համարվելը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի կողմից վարույթ ընդունված բողոքները Քաղաքացիական եւ Վարչական պալատների ստեղծված համարվելու պահից մեկ շաբաթվա ընթացքում վերաբաշխվում են Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների միջեւ:
12. Մինչեւ Քաղաքացիական եւ Վարչական պալատների ստեղծված համարվելը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ ներկայացված վճռաբեկ բողոքները, որոնց վերաբերյալ չի կայացվել վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու, վերադարձնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում եւ որոնք չեն համապատասխանում տվյալ պալատի մասնագիտացմանը, մեկ շաբաթվա ընթացքում վերաբաշխվում են Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների միջեւ:
Հիմնավորում
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ