Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-137-17.01.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը՝ «քաղաքաշինական փաստաթղթերը» բառերից հետո, լրացնել «, այդ թվում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կիրարկման մեջ դրված` Կառավարության կողմից սահմանված կարգի պահանջներին համապատասխան մշակված բազմակի օգտագործման օրինակելի (ճարտարապետաշինարարական) նախագծերը:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը լրացնել նոր՝ «ե» ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ՝ «ե) կիրառել բնակելի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծեր, որոնք հիմք են հանդիսանում շինարարական ծրագրերի մեկնարկի եւ դրանց ֆինանսավորման (անկախ ֆինանսավորման աղբյուրից) համար, եթե այդպիսի պայման նախատեսված է շինարարական աշխատանքների եւ խորհրդատվական ծառայությունների կապալի պայմանագրերով:

Ընդ որում՝

պետական բյուջեի միջոցների հաշվին բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով իրականացվող շինարարական ծրագրերի (աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների) ֆինանսական հատկացումների չափը` մինչեւ նախագծերի տեղակապման (տեղայնացման) (օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված ժամկետում) ավարտը, ենթակա է հաշվարկման քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից հաստատված գնագոյացման համակարգի նորմատիվ փաստաթղթերով սահմանված կարգերին ու խոշորացված ցուցանիշներին համապատասխան:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «ա» ենթակետը «ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3-րդ պարբերության «ե» ենթակետով նախատեսված դեպքերի)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն