Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-682-13.09.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում (ՀՕ-83 06.07.2000թ.) (այսուհետեւ՝ Օրենսգիրք) կատարել հետեւյալ լրացումը.

«Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը «արժեթղթերը» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ ՀՀ դրամով արտահայտված՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված կամ չդրված հուշադրամները, դրանց նմուշները՝ պատրաստված թանկարժեք եւ այլ մետաղներից:» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ արժույթը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը՝ ուստի շրջանառության մեջ դնելու համար ՀՀ տարածք արտերկրից ներմուծվող ՀՀ դրամի (արտահայտված թղթադրամների եւ մետաղադրամների (այդ թվում ՀՀ դրամով արտահայտված հուշադրամները՝ պատրաստված թանկարժեք եւ այլ մետաղներից) տեսքով) ներմուծման համար մաքսատուրք գանձելը դառնում է անիմաստ, քանի որ ստացվում է մի այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունը իր սեփականությունը հանդիսացող ՀՀ դրամը սեփական տարածք ներմուծելու համար պետք է վճարի մաքսատուրք:

Ուստի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է վերոշարադրյալում նկարագրված խնդիրը բացառելու անհրաժեշտությամբ, քանի որ ներկայումս խնդիրներ կան՝ ՀՀ մաքսային մարմինների կողմից ՀՀ դրամով արտահայտված հուշադրամները ՀՀ տարածք ներմուծելը թույլատրելու հետ կապված: