Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-682-13.09.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-3, այսուհետ՝ օրենսգիրք) կատարել հետեւյալ լրացումը.

Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» ենթակետը «արժույթը» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված կամ չդրված հուշադրամները, դրանց նմուշները՝ պատրաստված թանկարժեք եւ այլ մետաղներից:» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: