Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)՝ 1822 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1822 . Սննդամթերքի եւ կերի անվտանգության, բուսասանիտարիայի եւ անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ ստուգումների, աուդիտների, դիտարկումների, անասնահամաճարակային մշտադիտարկումների, բուսասանիտարական մշտադիտարկումների, ստուգայցերի եւ (կամ) վարչական վարույթների իրականացմանը խոչընդոտելը՝
1. Սննդամթերքի եւ կերի անվտանգության, բուսասանիտարիայի եւ անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ ստուգումների, դիտարկումների, աուդիտների, անասնահամաճարակային մշտադիտարկումների, բուսասանիտարական մշտադիտարկումների, ստուգայցերի (եւ) կամ այլ վարչական վարույթների իրականացմանը խոչընդոտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասում «պետերը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաեւ ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 2382 -րդ հոդվածի 2-րդ մասում «ղեկավարները» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաեւ ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք» բառերը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են անմիջապես՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»:
Հոդված 5. Օրենսգքրի 278-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը իրականացվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ սահմանափակվելով որոշման ընդունմամբ, որը կազմվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում