Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-683-14.09.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապե՟տության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`

«Ժողովը ընկերության անդամների թվից ընտրում է 5 անդամից ոչ պակաս Վարչական խորհուրդ` 3 տարի ժամկետով։ Վարչական խորհրդի անդամների թիվը եւ նրանց ընտրության կարգը սահմանվում են ընկերության կանոնադրությամբ։ Ընկերու՟թյանը պարտք ունեցող անդամները, ինչպես նաեւ ընկերության կողմից ոռոգման ջուր ստացող համայնքների ղեկավարները չեն կարող ընտրվել Վարչական խորհրդի կազմում»։