Armenian ARMSCII Armenian
Կ-683-14.09.2005-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապե՟տության օրենքի (4 հունիսի 2002 թվականի, ՀՕ-374) 16-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալխմբագրությամբ`

«Ժողովն Ընկերության անդամների թվից ընտրում է 5 անդամից ոչ պակաս վարչական խորհուրդ` 3 տարի ժամկետով։ Վարչական խորհրդի անդամների թիվը եւ նրանց ընտրության կարգը սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ։ Ընկերու՟թյանը պարտք ունեցող անդամները, ինչպես նաեւ Ընկերության կողմից ոռոգման ջուր ստացող համայնքների ղեկավարները չեն կարող ընտրվել վարչական խորհրդի կազմում:»։