Հոդված 1. Վավերացնել 2021 թվականի մայիսի 28-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2021 թվականի մայիսի 28-ին՝ Մինսկում:
Համաձայնագրով կարգավորվում են զբաղվածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:
Համաձայնագիրը մշակվել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի կողմից՝ համաձայն ԱՊՀ տնտեսական խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի «ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր աշխատաշուկայի փուլային ձեւավորման եւ աշխատուժի միգրացիայի կանոնակարգման հայեցակարգի մասին» որոշմամբ հաստատված «Ընդհանուր աշխատաշուկայի փուլային ձեւավորման եւ աշխատուժի միգրացիայի կանոնակարգման 2017-2020 թթ. գերակա միջոցառումների ծրագրի»:
Համաձայնագրի նպատակն է ընդհանուր աշխատաշուկայի ձեւավորման խոչընդոտների վերացման միասնական մոտեցումների մշակման հարցում Համաձայնագրի կողմ հանդիսացող ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ համագործակցության զարգացումը, աշխատանքի շուկայում իրականացվող միջոցառումների, ծրագրերի եւ ծառայությունների արդյունավետության բարձրացման ոլորտում համագործակցությունն ու փոխօգնությունը: Համաձայնագիրը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու եւ աշխատանքային գործունեություն իրականացնելու ազատության իրավունքների ապահովմանը, բնակչության զբաղվածությանը եւ գործազրկության մակարդակի նվազեցմանը:
Հաշվի առնելով Համաձայնագրի կարեւորությունը Համաձայնագրի կողմ հանդիսացող պետությունների միջեւ աշխատանքային միգրացիայի արդյունավետ կանոնակարգման եւ աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանության համատեքստում՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշյալ Համաձայնագրի վավերացումը:
Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Միգրացիոն ծառայության հետ համագործակցությամբ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Ն. ՄԿՐՏՉՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2021 թվականի մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:
Համաձայնագրի նպատակն է աշխատանքի ընդհանուր շուկա ձեւավորելիս խնդիրների լուծման ու արգելքների վերացման՝ համաձայնեցված մոտեցումների մշակումը, Կողմերի կողմից աշխատաշուկաներում իրականացվող եւ Համաձայնագրի մասնակից պետություններում բնակչության զբաղվածությանն աջակցելուն ու գործազրկության մակարդակի նվազեցմանն ուղղված միջոցների, ծրագրերի եւ ծառայությունների մշակման ու արդյունավետության բարձրացման ժամանակ համագործակցությունն ու փոխօգնությունը, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների՝ ազատ տեղաշարժման եւ աշխատանքային գործունեության իրականացման իրավունքների ապահովումը:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության միջեւ:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն այն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:
2021թ. օգոստոսի 30-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:
2021թ. օգոստոսի 30-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր չեն իրականացվել:
2021 թվականի մայիսի 28-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյան
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագրում թեեւ առկա է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող դրույթ, սակայն չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Մասնավորապես, Համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նշված Կողմերի միջեւ իրականացվելիք տեղեկատվության փոխանակման ձեւով համագործակցության շրջանակը կարող է ընդգրկել նաեւ անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների փոխանակում: Վերջինս կհակասի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթին, ըստ որի պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում:
Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների հիմքով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսելու դեպքում նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթների հիմքով:
Նախարարի տեղակալ՝ Սուրեն Գրիգորյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱ Ր
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցմանը կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ առկա չեն:
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոնայք
Ի պատասխան ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ 2021 թվականի մայիսի 28-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ժամանակավոր պաշտոնակատար
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում