Armenian ARMSCII Armenian
Կ-142-25.01.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հոդված 1. 1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189.1-ին (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217-րդ, 217.1-ին, 219-221-րդ, 224-րդ, 226-րդ, 226.1-ին, 233-րդ, 234-րդ, 250-րդ, 299-րդ, 302-307-րդ, 329-րդ, 329.1-ին, 330-րդ, 384-397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.3-րդ մասով.

«6.3. Նախաքննությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած` սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:».

3) 8-րդ մասի «6.1-ին եւ 6.2-րդ» բառերը փոխարինել «6.1-ին, 6.2-րդ եւ 6.3-րդ» բառերով.

4) 9-րդ մասից հանել «206,» եւ «271,» թվերը.

5) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա եւ սույն հոդվածի 8-րդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը: Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 5.1-ին, 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 5.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների եւ սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները, իսկ սույն հոդվածի 3-րդ, 6.1-ին եւ 6.3-րդ մասերով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին, 309.1-ին հոդվածներով, 341-րդ հոդվածի 2-րդ մասով, խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, որոնց նախաքննությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չի ավարտվել, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում են ըստ ենթակայության:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերով դատախազը մեղադրական եզրակացությամբ գործն ստանալուց հետո կայացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված որոշումը կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով գործը վերադարձնում է քննիչին, ապա քրեական գործերը եռօրյա ժամկետում ուղարկվում են ըստ ենթակայության: