Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները՝
1) վերջին պարբերությունում «չափորոշիչները» բառից հետո լրացնել «,տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները եւ հրահանգները» բառերը.
2) վերջին պարբերությունից առաջ լրացնել՝ «ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն՝ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տրված փորձագիտական դրական եզրակացությունն է, ինչպես նաեւ, օրենսդրության պահանջներին համապատասխանող արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տրված փորձագիտական բացասական եզրակացությունն է:» բառերը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, տեխնիկական անվտանգության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, տեխնիկական անվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտեր, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները եւ հրահանգները:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«բ) կիրառվում են 0,07 կամ ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի՝ մինչեւ 1150 C (60 կՎտ կամ ավելի հզորության) կամ 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխությունների եւ լրացումների կատարումը բխում է Կառավարության գործունեության 2019-2023թթ. Միջոցառումների ծրագրի 78.1 կետից, համաձայն որի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ պետք է կատարվեն:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է Կառավարության կողմից տարբեր ժամանակահատվածներում ընդունված տեխնիկական կանոնակարգերին համապատասխան: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի ապրլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության թիվ 634-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական անվտանգության ոլորտում գործող մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնց հիմման վրա իրականացվում է տեխնիակկան անվտանգության փորձաքննություն, Հայաստանի Հանրապետությունում ուժը կորցրած են ճանաչվելու, դրանց փոխարեն գործելու են ԵԱՏՄ կանոնակարգերը, իսկ նշված կանոնակարգերով գործնականում հնարավոր չէ իրականացնել փորձաքննություն, ուստի Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա անհրաժեշտություն է առաջացել Կառավարությանը Օրենքով օժտել տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ եւ հրահանգներ ընդունելու իրավասությամբ, որի հիմքով լրացում է կատարվում Օրենքի 4-րդ հոդվածում :
Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրում է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով Կառավարությանը լիազորություն է տրվելու տեխնիկական անվտանգության ոլորտում ընդունելու տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ եւ հրահանգներ, ուստի գործող օրենքի 5-րդ հոդվածում խմբագրման կարիք է առաջացել:
Գործող օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ է համարվում արտադրություններ կամ առանձին տեղամասեր, արտադրամասեր, արտադրական հրապարակներ, պահեստարաններ, տեղակայանքներ, տեխնոլոգիական սարքավորումներ կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ՝ կիրառվում են 0,07 եւ ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի՝ մինչեւ 1150 C (60 կՎտ եւ ավելի հզորության) եւ 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով եւ «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ գործող օրենքն ավելի ուշ է ընդունվել քան «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքը, ուստի գործնականում խնդիրներից խուսափելու համար «Հայաստանի սառնարանային ասոցիացիայի» առաջակով նշված մասը ենթարկվում է փոփոխության (առաջարկը` հիմնավորմամբ կցվում է):
Միաժամանակ Օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն՝ Փորձագետի (փորձագիտական խմբի) կողմից ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն կազմելու համար, սակայն օրենքում բացակայում է, թե որ եզրակացությունն է հանդիսանում ոչ հավաստի եզրակացություն: Նշված խնդրի կարգավորման նպատակով եւ հիմք ընդունելով օրենքի որոշակիության սկզբունքը՝ օրենքի 4-րդ հոդվածը լրացվում է նաեւ ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն հասկացությամբ, ինչը կբարձրացնի նաեւ փորձագետների պատասխանատվությունը եւ կհեշտացնի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի գործունեությունը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագծի բովանդակությունը համապատասխանում է օրենքի որոշակիության եւ բացերը լրացնելու հիմնադրույթներին:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Հիմնական նպատակը՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների ներկայացված օրինագծով հասկացություններում առկա բացերը լրացնելն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում նախագծով առաջարկվող փոփոխության եւ լրացումների ամրագրումը կնպաստի ներկայումս տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում առկա օրենսդրական բացերի կարգավորմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ
Սույն նախագծեի ընդունումն Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
Սույն օրենքի նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին:
ՏԵՂԵԿԱՆՔ
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխությունների եւ լրացումների կատարումը բխում է Կառավարության գործունեության 2019-2023թթ. Միջոցառումների ծրագրի 78.1 կետից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում