Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-149-31.01.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները՝

1) վերջին պարբերությունում «չափորոշիչները» բառից հետո լրացնել «,տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները եւ հրահանգները» բառերը.

2) վերջին պարբերությունից առաջ լրացնել՝ «ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն՝ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տրված փորձագիտական դրական եզրակացությունն է, ինչպես նաեւ, օրենսդրության պահանջներին համապատասխանող արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տրված փորձագիտական բացասական եզրակացությունն է:» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, տեխնիկական անվտանգության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, տեխնիկական անվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտեր, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները եւ հրահանգները:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«բ) կիրառվում են 0,07 կամ ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի՝ մինչեւ 1150 C (60 կՎտ կամ ավելի հզորության) կամ 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: