Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը» բառերը.
2) 2-րդ մասում «աշխատողները» բառից հետո լրացնել «անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով» բառերը, իսկ «հաշմանդամ չի ճանաչվում, բայց» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 2-րդ մասում եւ 25-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, իսկ 6-րդ մասից հանել «կամ հաշմանդամության խումբ սահմանելու» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: