Armenian ARMSCII Armenian
Կ-151-01.02.2022-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր  անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը» բառերը.

2) 2-րդ մասը «աշխատողները» բառից հետո լրացնել «անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով» բառերով, իսկ նույն մասից հանել «հաշմանդամ չի ճանաչվում, բայց» բառերը.

3)  2-րդ մասի «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը՝ «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 2-րդ մասում եւ 25-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 3.  Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 6-րդ մասից հանել «կամ հաշմանդամության խումբ սահմանելու» բառերը:

Հոդված 4.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից: