Armenian ARMSCII Armenian
Կ-684-15.09.2005-ՖՎ,ՍԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179)1-ին հոդվածի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Գործատու ` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկելու ֆիզիկական անձանց, այդ նպատակով պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավելու որոշակի աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)` փաստացի օգտագործելով ֆիզիկական անձանց աշխատանքը (ծառայությունները).»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասից հանել երկրորդ նախադասությունը.

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ վեցերորդ մաս`

«6. Գործատուների համար սահմանված ժամկետներում աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով ինքնուրույնաբար սոցիալական վճարներ են կատարում վարձու աշխատողները, եթե օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու եւ Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է նրանց վրա:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

ա) առաջին մասի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը

Սոցիալական վճարի չափը

մինչեւ 20,000 դրամ

20,000-ից մինչեւ 100,000 դրամ


100,000 դրամից ավելի

7,000 դրամ

7,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը

19,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը».

բ) հինգերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած եւ այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սույն մասով սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչեւ վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցիալական վճարներ, դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափերով վարձու աշխատողներին հաշվարկում ու վճարում են նպաստներ, որից հետո դրանց տարբերությունը փոխանցում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե մինչեւ հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ)` յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված ապահովագրական նպաստների գումարների չափով (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը)` պակասեցումը կատարելով հաջորդ ամսվա 20-ին: Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը տվյալ ամսում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) վճարում են մինչեւ հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ):».

բ) երրորդ մասի երկրորդ պարբերության «25» թիվը փոխարինել «1» թվով.

գ) չորրորդ մասում`

- առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Գործատուն յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մինչեւ հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին է ներկայացնում սոցիալական վճարների հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով:»,

- երկրորդ պարբերությունում «25-ը» բառը փոխարինել «20-ը (ներառյալ)» բառերով.

դ) չորրորդ մասից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 41 -րդ մաս`

«41 . Գործատուները եւ անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում (հայտարարագրերում) սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերում լիազոր մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:».

ե) հինգերորդ մասը «ժամանակաշրջանի համար» բառերից հետո լրացնել«, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար» բառերով.

զ) վեցերորդ մասի վերջին պարբերության երկրորդ նախադասությունում «վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգի խախտման» բառերը փոխարինել «վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման հրամանագիրքը սահմանված կարգով չվարելու կամ սահմանված կարգի խախտումով վարելու» բառերով.

է) իններորդ մասը «կատարման» բառից հետո լրացնել «եւ սոցիալական վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման» բառերով.

ը) տասներորդ մասի «` անհատ ձեռնարկատերերի տարեկան հայտարարագրերի, գործատուների եռամսյակային» բառերը փոխարինել «հայտարարագրերի,» բառով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասը «գրանցման» բառից հետո լրացնել «կամ ըստ լիազոր մարմնում որպես հարկ վճարող հաշվառվելու» բառերով.

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մաս`

«3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված անձինք, որպես ապահովադիր, հաշվառվում են լիազոր մարմնում:»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`

ա) առաջին մասի «բ» կետում «տասնօրյա» բառը փոխարինել «երեսնօրյա» բառով.

բ) երրորդ մասի «վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրք, օրենքով սահմանված դեպքերում` աշխատանքային գրավոր պայմանագիր» բառերը փոխարինել «վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան` աշխատանքային գրավոր պայմանագիր, իսկ պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման հրամանագիրք» բառերով.

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ մաս`

«4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված տարեկան համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60000 դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական սոցիալական վճարների պարտավորություն է: Սույն մասով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում տարեկան համախառն եկամուտները որոշվում են լիազորված մարմնի կողմից` կիրառելով սույն հոդվածի երրորդ մասի դրույթները:»:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել դատարան կամ 30 օրվա ընթացքում լիազոր մարմին (վերադասության կարգով): Բողոքները լիազոր մարմնի կողմից քննության են առնվում եւ դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են բողոքարկվել դատարան կամ մեկամսյա ժամկետում՝ լիազոր վերադաս մարմին: Ապահովադիրները եւ (կամ) նրանց կողմից լիազորված անձինք իրավունք ունեն մասնակցելու բողոքի քննարկմանը:

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների բողոքարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան:

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը չի դադարեցնում սոցիալական վճարների վճարումը (գանձումը): Բողոքը քննության առնող լիազոր մարմինը (լիազոր վերադաս մարմնի համաձայնությամբ) իրավունք ունի մինչեւ բողոքի լուծումը դադարեցնելու սոցիալական վճարի գանձումը:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: