Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածը`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2. Հարկային հսկողության արդյունքում Օրենսգրքի եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), իսկ Օրենսգրքի 73-րդ գլխի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում` հինգերորդ հարկային տարին լրանալուց հետո: Օրենսգրքի` անշարժ գույքի հարկին եւ փոխադրամիջոցների գույքահարկին վերաբերող բաժինների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո:»:
2) 5-րդ մասում` «երեք տարի,» բառերից հետո լրացնել «իսկ Օրենսգրքի 374-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հարկային հաշվարկով՝ 5 տարի,» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 10-րդ մասը`
1) առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Բացառությամբ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկների, հաշվարկված հարկի կամ վճարի վերաբերյալ հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել այն դեպքերում, եթե հարկային հաշվարկը վերաբերում է`»
2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի, իսկ Օրենսգրքի 374-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տրանսֆերային գնագոյացման հաշվարկի դեպքում՝ 5 տարի:»:
Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Հարկ վճարողի (Օրենսգրքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում` նաեւ ծնողի կամ խնամակալի) կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ: Տրանսֆերային գնագոյացման ճշտված հարկային հաշվարկներ կարող են ներկայացվել Օրենսգրքի 374-րդ հոդվածով սահմանված դեպքերում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3) տրանսֆերային գնագոյացման ստուգում` վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության պարզման եւ դրա արդյունքում` շահութահարկի եւ բնօգտագործման վճար ռոյալթիի հաշվարկման եւ վճարման ամբողջականության պարզում:»:
Հոդված 5. Օրենսգրքի 336-րդ հոդվածը`
1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 336. Համալիր հարկային եւ տրանսֆերային գնագոյացման ստուգումների պլանավորումը:»:
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Հարկային հսկողության շրջանակներում համալիր հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով: Ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների միջոցով հարկային մարմինն այդ ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները եւ այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են: Տրանսֆերային գնագոյացման ստուգումների պլանավորումն իրականացվում է հարկ վճարողի վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձեւի եւ տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման միջոցով ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում վերհանված ռիսկերի, ինչպես նաեւ սույն մասում նշված ծանուցման ձեւը եւ (կամ) տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորում չներկայացնելու դեպքերի հիման վրա: Հարկային մարմինը տրանսֆերային գնագոյացման ստուգումները նպատակաուղղում է դեպի այն գործարքները եւ այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են:»:
3) 2-րդ մասում «Համալիր հարկային ստուգումները պլանավորելու նպատակով» բառերը փոխարինել «Համալիր հարկային եւ տրանսֆերային գնագոյացման ստուգումները պլանավորելու նպատակով» բառերով.
4) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1) հարկային մարմինը մշակում է հարկ վճարողների եւ նրանց գործունեության ռիսկայնության աստիճանը բնորոշող չափանիշները: Ռիսկի վրա հիմնված համալիր հարկային եւ տրանսֆերային գնագոյացման ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Կառավարությունը, իսկ դրանց հաշվարկման եւ գնահատման կարգը հաստատում է հարկային մարմինը.»:
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով՝
«9. Տրանսֆերային գնագոյացման ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակման ենթակա չէ:»:
Հոդված 6. Օրենսգրքի 337-րդ հոդվածը`
1) վերնագրում «հարկային» բառից հետո լրացնել «եւ տրանսֆերային գնագոյացման»
2) 1-1.2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Համալիր հարկային եւ տրանսֆերային գնագոյացման ստուգումները նույն հարկ վճարողի մոտ, կախված ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետեւյալ հաճախականությամբ.
1.1. Համալիր հարկային ստուգման դեպքում.
1) բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հարկային տարվա ընթացքում մեկ անգամ.
2) միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ.
3) ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:
1.2. Տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում.
1) բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարվա ընթացքում 1 անգամ.
2) միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան չորս հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ.
3) ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:»:
3) 4-րդ մասը՝
ա) «սահմանափակումները չեն տարածվում համալիր հարկային» բառերից հետո լրացնել «եւ տրանսֆերային գնագոյացման» բառերը.
բ)3-րդ կետում «հարկ վճարողը» բառերից հետո լրացնել «համալիր հարկային ստուգումների տարեկան» բառերը:
գ) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«6) հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել համալիր հարկային եւ (կամ) տրանսֆերային գնագոյացման ստուգում իրականացնելու վերաբերյալ.»:
դ) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«10) համալիր հարկային եւ (կամ) տրանսֆերային գնագոյացման ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: Սույն կետում նշված համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգումներն իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի եւ ժամանակաշրջանի շրջանակներում: Հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման պատճենը ստուգման հանձնարարագրի հետ միասին տրամադրվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին.»:
Հոդված 7. Օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասը`
1) Առաջին պարբերությունը շարադրել հետեւյալխմբագրությամբ`
«1. Վերստուգումը հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի մոտ (համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգված ժամանակաշրջաններում կազմակերպության վերակազմակերպման դեպքերում՝ իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նաեւ իրավանախորդների մասով) համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգված հաշվետու ժամանակաշրջանի եւ ստուգված հարցերի երկրորդ եւ ավելի անգամ նույն տեսակի համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգումն է, որը կարող է իրականացվել հետեւյալ հիմքերով.»:
2) 3-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրանսֆերային գնագոյացման» բառերը:
3) 4-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրանսֆերային գնագոյացման» բառերը:
4) 5-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրանսֆերային գնագոյացման» բառերը:
5) 6-րդ կետում «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «կամ տրանսֆերային գնագոյացման» բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասում «Համալիր հարկային» բառերից հետո լրացնել «եւ տրանսֆերային գնագոյացման» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքի 340-րդ հոդվածը`
1) 1-ին մասում «ճշտության ստուգման հարցերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերի:» բառերը:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս՝ `
«1.1. Տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերը ներառում են այդ մասով հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության պարզման եւ դրա արդյունքում Օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հարկի եւ վճարի հաշվարկման եւ վճարման ամբողջականության ճշտության ստուգման հարցերը, բացառությամբ համալիր հարկային ստուգման հարցերի:»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս՝ `
«2.1. Տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանը ներառում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հարկային հաշվարկներ, ինչպես նաեւ Օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված կարգով վերահսկվող գործարքների մասին ծանուցումը ներկայացնելու պարտավորություն նախատեսող բոլոր հարցերի գծով՝ ստուգման հանձնարարագրի տրման օրվա դրությամբ հարկային հաշվարկների, ինչպես նաեւ վերահսկվող գործարքների մասին ծանուցման ներկայացման ժամկետները լրացած եւ տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ չստուգված բոլոր հաշվետու ժամանակաշրջանները:»:
5) 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերում` «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «եւ տրանսֆերային գնագոյացման» բառերը:
6) 4-րդ մասը շարադրել հետեւյալխմբագրությամբ`
«4. Վերստուգման դեպքում համալիր հարկային եւ տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերը ներառում են նախկինում նույն տեսակի համալիր հարկային եւ տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ (ստուգումներով) ստուգված ժամանակաշրջանների հարցերը:»:
7) 6-րդ մասում` «Համալիր հարկային» բառերից հետո լրացնել «եւ տրանսֆերային գնագոյացման» բառերը:
Հոդված 10. Օրենսգրքի 341-րդ հոդվածը`
1) 1-ին մասում` «աշխատանքային օր» բառերից հետո լրացնել «, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում՝ ոչ ավելի, քան 90 անընդմեջ աշխատանքային օր» բառերը:
2) 2-րդ մասում` «աշխատանքային օրով:» բառերից հետո լրացնել «Տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում՝ հարկային ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 90 անընդմեջ աշխատանքային օրով:» բառերը:
3) 6-րդ մասում` «աշխատանքային օրը:» բառերից հետո լրացնել «Տրանսֆերային գնագոյացման ստուգման փաստացի ժամկետը չի կարող գերազանցել 180 անընդմեջ աշխատանքային օրը:» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 342-րդ հոդվածը`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Հարկային ստուգումն ավարտվելուց հետո՝ տասը, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում` քսան աշխատանքային օրվա ընթացքում, ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա, հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում` պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության, ինչպես նաեւ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման խախտումներ հայտնաբերված լինելու դեպքում, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է հարկային մարմնի սահմանած ձեւով ստուգման ակտի նախագիծ, որը ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) եւ այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է ստուգման ակտ (առանց ակտի նախագիծ կազմելու), որը ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) եւ այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:»:
2) 5-րդ մասի 3-րդ կետում «եւ գնահատման համար» բառերից հետո լրացնել «, իսկ տրանսֆերային գնագոյացման դեպքում՝ նաեւ Օրենսգրքի 371-րդ հոդվածով սահմանված կարգով պարզած ձեռքի հեռավորության տիրույթի եւ այդ տիրույթի մեդիանայի հաշվարկ, ներառյալ Օրենսգրքի 365-րդ հոդվածի համաձայն համադրելիության վերլուծության իրականացման համար օգտագործված տեղեկատվության աղբյուրների մասին տեղեկատվություն:» բառերը:
Հոդված 12. Օրենսգրքի 360-րդ հոդվածում`
1) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2. Հարկային մարմինը սույն գլխով սահմանված հարկային հսկողություն իրականացնելիս պարզում է վերահսկվող գործարքների պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը, ինչպես նաեւ վերահսկվող գործարքների իրականացման արդյունքում ձեւավորվող Օրենսգրքով սահմանված հետեւյալ հարկի եւ վճարի հաշվարկման եւ վճարման ամբողջականությունը.
1) շահութահարկ.
2) բնօգտագործման վճար ռոյալթի:»:
3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում.
1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների եւ (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացված գործարքների նկատմամբ.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ իրականացված գործարքների նկատմամբ.
3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագներով իրականացվող գործարքների նկատմամբ.
4) այն գործարքների նկատմամբ, որոնց համար վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են հարկվող բազայի որոշման առանձնահատկություններ.
Հոդված 13. Օրենսգրքի 361-րդ հոդվածը`
1) 1-ին մասը՝
ա) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«5) «հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր (աշխարհագրական տարածք)` երկիր կամ աշխարհագրական տարածք, որտեղ՝
ա. գործում է շահութահարկի (համանման այլ հարկի) 10% տոկոս եւ ցածր դրույքաչափ կամ շահութահարկի ազատում.
բ. ռեզիդենտ անձը տվյալ երկրի կամ աշխարհագրական տարածքի օրենսդրության համաձայն ազատված է կամ վճարում է 10 % տոկոսից ցածր դրույքաչափով շահութահարկ (համանման այլ հարկ): Սույն ենթակետում նշված դեպքում երկիրը կամ աշխարհագրական տարածքը համարվում է հարկման հատուկ ազատական համակարգ ունեցող երկիր կամ աշխարհագրական տարածք` միայն սույն ենթակետում նշված անձանց մասով:»:
բ) 6-րդ կետում` «օտարման,» բառից հետո լրացնել «ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառության տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման,» բառերով:
գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ եւ 14 կետերով՝ `
«13) անձ՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, ինչպես նաեւ տրաստը կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորումը
14) բազմազգ կազմակերպություն՝ կազմակերպությունների խումբ, որը գործունեություն է ծավալում բազմազգ կազմակերպության գրանցման ռեզիդենտության երկրից տարբերվող առնվազն մեկ երկրում:»:
Հոդված 14. Օրենսգրքի 362-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 362. Փոխկապակցված անձինք
1. Սույն գլխի կիրառության իմաստով` երկու եւ ավելի անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
1) անձանցից մեկը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուսի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում.
2) միեւնույն անձն ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է երկու եւ ավելի անձանց կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի դրանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ համարվում է, որ անձը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուս անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում, եթե`
1) անձին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում են մյուս անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս եւ ավելի բաժնետոմսերը, բաժնեմասը, փայաբաժինը.
2) անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները:»:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները՝ անկախ տվյալ անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունից, եթե հետեւյալ պայմաններից որեւէ մեկը բավարարվում է.
1) անձն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում կամ վերահսկում է մյուս անձի ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 եւ ավելի տոկոսը.
2) անձն ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկում է մյուս անձի գործադիր խորհրդի կամ տնօրենների խորհրդի ձեւավորման (ընտրման) գործընթացը.
3) անձի կողմից մյուս անձին տվյալ հարկային տարվա որեւէ օրվա դրությամբ տրամադրված եւ (կամ) երաշխավորված փոխառությունների գումարի հաշվեկշռային արժեքը գերազանցում է տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ ստացողի ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը, ընդ որում 51 տոկոսի հաշվարկի մեջ ներառվում են նաեւ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ստացված եւ (կամ) երաշխավորված փոխառությունների գումարները:
4) հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների 80 տոկոսից ավելին ստացվել է մյուս անձին ապրանքների մատակարարման, նրա համար աշխատանքների կատարման եւ (կամ) նրան ծառայությունների մատուցման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության եւ (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից ստացվող եկամուտների եւ տոկոսների.
5) հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական ծախսերի 80 տոկոսից ավելին ճանաչվել է մյուս անձից ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման եւ (կամ) ծառայությունների ստացման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության եւ (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների ձեռքբերման եւ տոկոսների վճարման գործարքներից առաջացող ծախսերի.
6) անձինք կնքել են Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված համատեղ գործունեության պայմանագիր, որով տվյալ հարկ վճարողն իր ակտիվների 50 տոկոսից ավելին ներդրել է համատեղ գործունեության մեջ.
7) անձինք կնքել են գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով անձը (փոխառուն) մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է մյուս անձի (փոխատուի) գույքը, եւ այդ գույքի հաշվեկշռային արժեքը գերազանցում է տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ փոխառուի համախառն ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը:
8) ֆիզիկական անձն իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն կամ հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:»:
Հոդված 15. Օրենսգրքի 363-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Սույն գլխի կիրառության իմաստով՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է վերահսկվող, եթե գործարքը կատարվում է փոխկապակցված համարվող ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ անձանց միջեւ:
2. Փոխկապակցված համարվող ռեզիդենտ անձանց միջեւ իրականացված՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքը համարվում է վերահսկվող,եթե
1) գործարքի կողմերից մեկը, Օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, համարվում է ռոյալթի վճարող.
2) գործարքի կողմերից մեկը օգտվում է Օրենսգրքով` շահութահարկի եւ (կամ) ռոյալթիի գծով սահմանված հարկային արտոնություններից:
3. Հարկ վճարողի եւ վնասակար հարկային պրակտիկա կիրառող, ինչպես նաեւ հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում), այդ թվում՝ կառավարության կողմից սահմանված, գրանցված անձանց միջեւ իրականացվող սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքը, անկախ այդ հարկ վճարողի եւ այդ անձանց փոխկապակցվածության հանգամանքից, համարվում է վերահսկվող:
3.1. Սույն գլխի կիրառման իմաստով, մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ ոչ ռեզիդենտ անձի միջեւ ծախսերի բաշխումը, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքները համարվում են վերահսկվող:
4. Սույն գլխի կիրառության իմաստով՝ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի դ)-ից ժե) ենթակետերով սահմանված ֆինանսական գործարքների ու գործառնությունների կատարումը, ինչպես նաեւ բանկային եւ այլ հաշիվների բացման, վարման ու սպասարկման, այդ թվում՝ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը համարվում է չվերահսկվող, եթե այն իրականացվել է բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային եւ վարկային կազմակերպությունների կողմից:
5. Սույն հոդվածի դրույթների համաձայն՝ վերահսկվող համարվող գործարքների նկատմամբ սույն գլխով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են, եթե հարկ վճարողի՝ հարկային տարվա ընթացքում իրականացրած բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրամը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ բնապահպանական հարկի):»:
Հոդված 16. Օրենսգրքի 364-րդ հոդվածը`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Եթե հարկ վճարողն իրականացնում է Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված վերահսկվող գործարք, ապա հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան եւ (կամ) ռոյալթիի բազան որոշվում են պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գների կամ այլ ֆինանսական ցուցանիշների հիման վրա:»:
2) 2-րդ մասից հանել «ԱԱՀ-ով հարկման բազան» բառերը:
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալխմբագրությամբ`
«3. Եթե վերահսկվող գործարքում ստեղծվում կամ առաջանում է այնպիսի պայման, որը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ապա`
1) շահութահարկով հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում (այսուհետ սույն գլխում՝ շահութահարկի հարկման բազա), որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի շահութահարկով հարկման բազայի մեջ.
2) ռոյալթիի բազայի ցանկացած լրացուցիչ գումար, որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմնի կողմից ներառվում է հարկ վճարողի ռոյալթիի բազայի մեջ:
Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով հարկ վճարողի եւ (կամ) հարկային մարմնի կողմից շահութահարկով հարկման բազայի կամ ռոյալթիի բազայի ճշգրտման արդյունքում որեւէ հաշվետու ժամանակաշրջանի մասով հարկ վճարողի հարկային պարտավորությունների (այդ թվում՝ կանխավճարների գծով) վերահաշվարկ չի կատարվում:»:
Հոդված 17. Օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «գործարկված կապիտալով» բառերը փոխարինել «շրջանառու կապիտալով» բառերով:
Հոդված 18. Օրենսգրքի 367-րդ հոդվածը`
1) 3-րդ մասը՝
ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2) տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծություններ իրականացնելու նպատակով կիրառվող, հարկային մարմնի կողմից սահմանված՝ միջազգային հեղինակավոր առեւտրային տվյալների բազաներում առկա ֆինանսական եւ այլ տեղեկություններ.»:
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ կետերով՝ ՝
«8) կազմակերպությունների պաշտոնական կայքերում տեղադրված ֆինանսական եւ (կամ) տրանսֆերային գնագոյացման քաղաքականությունների վերաբերյալ հաշվետվությունները. 9. մետաղական եւ (կամ) արժեթղթերի բորսաների կողմից հրապարակված տեղեկատվությունը:»:
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«5. Հայաստանյան կողմի ներգրավվածությամբ չվերահսկվող գործարքների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում օտարերկրյա համադրելիների օգտագործումը ընդունելի է, եթե դրանք համադրելի են վերահսկվող գործարքի հետ՝ համաձայն Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, այդ թվում՝ Օրենսգրքի 366-րդ հոդվածով սահմանված կարգով համադրելիության համապատասխան ճշգրտումներ կատարած լինելու դեպքում, եւ եթե համապատասխան ճշգրտումներն իրականացվել են Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:»:
Հոդված 19. Օրենսգրքի 368-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«7. Սույն հոդվածով նշված տրանսֆերային գնագոյացման մեթոդների մանրամասն նկարագրությունը եւ կիրառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 20. Օրենսգրքի 371-րդ հոդվածը`
1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«3. Եթե վերահսկվող գործարքից կամ Օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն` համակցված վերահսկվող գործարքից ստացված ֆինանսական ցուցանիշը գտնվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել այն` Օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, մինչեւ մեդիանա, եթե փաստերը եւ հանգամանքները այլ բան չեն վկայում:»:
2) 4-րդ մասում, «միջին կետից» բառերը փոխարինել «մեդիանայից» բառով:
Հոդված 21. Օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Այն դեպքում, երբ փաստացի տեղի ունեցած վերահսկվող գործարքի բովանդակությունը տարբերվում է պայմանագրով նախատեսված գործարքի բովանդակությունից, ապա վերահսկվող գործարքի` Օրենսգրքի 364-րդ հոդվածին համապատասխանությունը պարզելը հարկային մարմնի կողմից պետք է հիմնված լինի փաստացի տեղի ունեցած գործարքի վրա` հաշվի առնելով Օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործոնները:»:
Հոդված 22. Օրենսգրքի 374-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 374. Հարկ վճարողի կողմից իրականացվող ճշգրտումները
1. Եթե հարկ վճարողն իրականացնում է այնպիսի վերահսկվող գործարքներ, որոնց պայմանները չեն համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ապա հարկ վճարողը կարող է ինքնուրույն վերահաշվարկել շահութահարկով հարկման բազան, եւ (կամ) ռոյալթիի բազան եւ Օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված), եթե պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության դեպքում կարող էր ձեւավորվել շահութահարկով հարկման լրացուցիչ բազա, եւ (կամ) ռոյալթիի լրացուցիչ բազա:
2. Հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 376-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, հարկային մարմնի կողմից պահանջված եւ հարկ վճարողի կողմից ներկայացված լրացուցիչ տեղեկատվության եւ հարկային մարմնի պահանջով հարկ վճարողի հետ անցկացված հարցազրույցի վերլուծության արդյունքում, հարկ վճարողի վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին չհամապատասխանելու դեպքում, հարկային մարմինը, հաշվի առնելով Օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասը, կարող է առաջարկել հարկ վճարողին ճշգրտել վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը մինչեւ մեդիանա, ճշգրտել շահութահարկով հարկման բազան եւ (կամ) ռոյալթիի բազան եւ մեկամսյա ժամկետում հարկային մարմին ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված):
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկ վճարողի կողմից ինքնուրույն իրականացվող ճշգրտումների արդյունքում առաջացած հարկի եւ վճարի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի կողմից վերլուծության արդյունքների եւ համապատասխան առաջարկների հիման վրա, հարկ վճարողի կողմից տրանսֆերային գնագոյացման հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման արդյունքում լրացուցիչ առաջացած հարկի եւ վճարի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են հարկային մարմնի կողմից հարկ վճարողի վերահսկվող գործարքի ֆինանսական ցուցանիշը մինչեւ մեդիանա ճշգրտելու վերաբերյալ առաջարկի ներկայացման օրվան հաջորդող օրվանից սկսած:
5. Տրանսֆերային գնագոյացման ստուգման արդյունքներով առաջադրվող հարկի եւ վճարի գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են դրանց առաջացման՝ այդ գործարքի հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկի ներկայացման համար՝ օրենքով սահմանված օրվանից սկսած:
6. Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ձեւը, լրացման եւ ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը:»:
Հոդված 23. Օրենսգրքի 375-րդ հոդվածը`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Եթե հարկ վճարողի, բացառությամբ Օրենսգրքի 363-րդ հոդվածի 3.1-րդ. մասով սահմանված վերահսկվող գործարքների, բոլոր վերահսկվող գործարքների հանրագումարը հարկային տարվա ընթացքում գերազանցում է Օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված 200 միլիոն դրամի շեմը (առանց ԱԱՀ-ի,ակցիզային հարկի եւ բնապահպանական հարկի), ապա հարկ վճարողը պարտավոր է հարկային մարմին ներկայացնել վերահսկվող գործարքների մասին ծանուցում:»:
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Հարկ վճարողը վերահսկվող գործարքների մասին ծանուցումը լրացնում եւ հարկային մարմին է ներկայացնում մինչեւ յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ: Հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված վերահսկվող գործարքների մասին ծանուցման մեջ սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող է ներկայացվել ճշտված ծանուցումներ, մինչեւ տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը հարկային մարմին ներկայացնելու վերաբերյալ գրավոր ծանուցման ստացման օրը:
Օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վերահսկվող գործարքների ծանուցումը ներկայացնում են գործարքի երկու կողմերը:»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝
«5. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձեւի մեջ գործարքները սխալ կամ պակաս քանակությամբ լրացնելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր սխալի կամ պակաս լրացված գործարքի մասով 500 հազար դրամի չափով:»:
Հոդված 24. Օրենսգրքի 376-րդ հոդվածը`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումն այն փաստաթուղթն է, որը ցույց է տալիս հարկ վճարողի վերահսկվող գործարքների համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով` `
«1.1. Փաստաթղթավորումը պարունակում է հետեւյալ տեղեկատվությունը.
1) Գլխավոր փաստաթուղթ - արտացոլում է բազմազգ կազմակերպության գործարար գործունեության նկարագիրը, տրանսֆերային գնագոյացման ամբողջական քաղաքականությունը եւ իր եկամուտների համաշխարհային տեղաբաշխման եւ տնտեսական գործունեության մասին տեղեկատվություն: Գլխավոր փաստաթուղթը ներկայացվում է մայր կազմակերպության կողմից: Գլխավոր փաստաթղթով պահանջվող տեղեկատվության բովանդակությունը եւ ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
2) Տեղական փաստաթուղթ - արտացոլում է մանրամասն տեղեկատվություն կազմակերպությունների միջեւ կատարված գործարքների մասին: Տեղական փաստաթուղթը ներառում է տեղեկատվություն, որն առնչվում է հարկ վճարողի եւ ոչ ռեզիդենտ փոխկապակցված անձանց միջեւ կատարված գործարքների վերաբերյալ տրանսֆերային գնագոյացման վերլուծությանը: Տեղական փաստաթուղթը ներկայացվում է դուստր կազմակերպությունների կողմից: Տեղական փաստաթղթով պահանջվող տեղեկատվության բովանդակությունը եւ ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը: Հարկային մարմինը տեղական փաստաթուղթ կարող է պահանջել նաեւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներից:
3) Երկրների միջեւ փոխանակվող հաշվետվություն - արտացոլում է հարկային մարմինների միջեւ համընդհանուր տեղեկատվության տրամադրում, որն առնչվում է եկամուտների համաշխարհային տեղաբաշխմանը, վճարված հարկերին եւ բազմազգ կազմակերպության տնտեսական գործունեության վերաբերյալ ցուցանիշներին: Երկրների միջեւ փոխանակվող հաշվետվությունը ներկայացվում է վերջնական մայր կազմակերպության կողմից: Տվյալ փաստաթղթի ձեւն ու լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:»:
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերջինիս ուղարկած գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը կարող է պահանջել լրացուցիչ այլ տեղեկատվություն, որը հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերջինիս ուղարկած գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը կարող է նաեւ պահանջել հարցազրույցի անցկացում հարկ վճարողի եւ (կամ) նրա ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ուղարկված գրավոր ծանուցման ստացման ամսաթվից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը պետք է գրավոր տեղեկացնի հարցազրույցի անցկացման վայրի, ժամկետների եւ մասնակիցների մասին տեղեկատվություն:»:
Հոդված 25. Օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ նախադասություն՝
«Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով գործի լուծման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 26. Օրենսգրքի 378-րդ հոդվածը շարադրել հետրյալ խմբագրությամբ`
«Հոդված 378. Նախնական գնագոյացման պայմանավորվածություն
1. Սույն գլխի կիրառության իմաստով հարկ վճարողը ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի/կողմերի հետ կատարված գործարքների մասով կարող է դիմել հարկային մարմնին նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման համար:
2. Նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման կարգը եւ պայմանները սահմանում է հարկային մարմինը:»:
Հոդված 27. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 402.1 եւ 402.2-րդ հոդվածներ.
«Հոդված 402.1. Վերահսկվող գործարքի ծանուցման վերաբերյալ պարտականությունը չկատարելը
1. Վերահսկվող գործարքների մասին ծանուցումը Օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում չտրամադրելու դեպքում գանձվում է տուգանք՝
1) 5 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի երկու միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.
2) 3 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ.
3) 1 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը չգերազանցած կազմակերպությունների նկատմամբ:
2. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման փաստաթղթերը սահմանված ժամկետներում հարկային մարմին չներկայացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք՝ ծանուցման ենթակա յուրաքանչյուր վերահսկվող գործարքի արժեքի 10 տոկոսի չափով, իսկ սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տույժ՝ ծանուցման ենթակա յուրաքանչյուր վերհսկվող գործարքի արժեքի 0.04 տոկոսի չափով:
Հոդված 402.2. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման կանոնները խախտելը
1. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման համար փաստաթղթերը սահմանված ժամկետներում հարկային մարմին չներկայացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք՝ ծանուցման ենթակա յուրաքանչյուր վերահսկվող գործարքի արժեքի 10 տոկոսի չափով, իսկ սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տույժ՝ ծանուցման ենթակա յուրաքանչյուր վերհսկվող գործարքի արժեքի 0.04 տոկոսի չափով:»:
Հոդված 28. Օրենսգրքի 428-րդ հոդվածի 2-րդ մասում «Օրենսգրքի 422-րդ» բառերը փոխարինել «Օրենսգրքի 402.1, 402.2 եւ 422-րդ» բառերով:
Հոդված 29. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 26-րդ հոդվածի:
2. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 26-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքի 11-րդ հոդվածը, 15-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 16-րդ հոդվածները կիրառվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
4. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: