Հոդված 1.
2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.1-րդ բաժնով.
«ԲԱԺԻՆ 20.1
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 80.1
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 443.1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների ուսումնասիրությունը
1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկման նպատակով գաղտնի տեղեկություն ստանալու համար օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հիմնավորված հարցում ստանալու դեպքում հարկային մարմինը նշված հարցումն ուսումնասիրում է ողջամիտ ժամկետում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուսումնասիրության արդյունքներով հարկային մարմինը՝
1) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա բանկերում եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն (այսուհետ՝ գաղտնի տեղեկություն) ստանալու նպատակով դիմում է վարչական դատարան՝ վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխին համապատասխան կամ
2) Օտարերկրյա պետության իրավասու մարմնին մերժում է գաղտնի տեղեկության տրամադրումը, եթե՝
ա. օտարերկրյա իրավասու մարմնի հարցումը հիմնավորված չէ, հայցվող տեղեկությունը վերաբերելի չէ տվյալ օտարերկրյա պետությունում իրականացվող ուսումնասիրությանը (քննությանը) կամ հարցումը չի բավարարում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջներին.
բ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար, ներառյալ հանգեցնել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված պետական կամ ծառայողական գաղտնիքի տրամադրման:
3.Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հանգամանքը պարզելու նպատակով հարկային մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է հարցումներ ուղարկել լիազոր մարմիններին, որոնք պարտավոր են նշված հարցմանը պատասխանել անհապաղ:
Հոդված 443.2. Գաղտնի տեղեկությունը ստանալու մասին ծանուցելը
1. Եթե հարկային մարմինը սույն օրենսգրքի 443.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն վարչական դատարան ներկայացվող դիմումում նշել է այն անձին կամ խմբին չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ, ում մասով պետք է կայացվի դատական ակտը, ապա հարկային մարմինը գաղտնի տեղեկատվությունը ստանալու դեպքում՝
1) օտարերկրյա իրավասու մարմնին ներկայացնում է գրավոր պահանջ՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ խմբին հասանելի դարձնելու վերաբերյալ եւ գաղտնի տեղեկատվությունը օտարերկրյա իրավասու մարմնին տրամադրում է տվյալ իրավասու մարմնի կողմից՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ խմբին հասանելի դարձնելու պարտավորության մասին գրավոր հավաստում ստանալու պարագայում,
2) անկախ սույն մասի 2-րդ կետում նշված դրույթից՝ դատական ակտը կայացնելու օրվանից երեք տարին լրանալուց հետո տասնօրյա ժամկետում այն ուղարկում է այն անձին կամ խմբին, ում վերաբերյալ կայացվել է տվյալ դատական ակտը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: