Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6841-15.09.2005-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 28-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ պարբերությունները:

Հոդված 2. Օրենքը 29-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 291 -րդ հոդվածով`

«Հոդված 291 . Եկամտահարկի նվազագույն գումարը

1. Սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով որոշված եկամտահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված մեծության 1 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն եկամտահարկի եռամսյակային վճարումներ:

2. Նվազագույն եկամտահարկը վճարվում է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունից 1 տոկոս դրույքաչափով:

3. Նվազագույն եկամտահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ` հիմնական միջոցների, ինչպես նաեւ արժեթղթերի եւ ֆոնդային ապրանքների), արտադրանքի (բացառությամբ` սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված) իրացումից եւ ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) եւ նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ:

4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի հաստատած սակագներ կիրառող հարկ վճարողների, առողջապահության եւ կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող, թերթերի եւ ամսագրերի տպագրության եւ իրացման, ինչպես նաեւ թանկարժեք քարերի մշակման ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն եկամտահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:

5. Նվազագույն եկամտահարկի տարեկան հանրագումարի եւ հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների եկամտահարկից:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: