Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 13-րդ հոդվածը.
1) «դատարանի՝ » բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխով,» բառերը:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման եւ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու փաստի վերաբերյալ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: