Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0762-27.10.2021,07.02.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 115-րդ հոդվածը.

1) «դատարանի՝ » բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխով,» բառերը:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին արգելվում է իր հաճախորդներին, իսկ Բյուրոյին՝ իր անդամների հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման եւ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու փաստի վերաբերյալ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: