Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Ընդհանուր իրավասության դատարանից քաղաքացիական գործ ստանալու դեպքում դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ենթակայությունը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի որոշած դատարանը համարվում է իրավասու դատարան:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի նշանակման պահից:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Վճռաբեկ դատարանում ստացված ենթակայության մասին վեճերը ենթակա են լուծման «Սնանկության մասին» օրենքի՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող դրույթներին համապատասխան: