Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «(այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագրքի վարման)» բառերը փոխարինել «(այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման, իսկ պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման հրամանագրքերի վարման)» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: