Armenian ARMSCII Armenian
Կ-6844-15.09.2005-ՖՎ,ՍԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 1691 -րդ հոդվածում «հաշվապահական հաշվետվության» բառերը փոխարինել «հաշվետվության (այդ թվում` հաշվապահական)» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 1695 -րդ հոդվածում`

ա) «Կազմակերպությունում» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ» բառերով.

բ) «վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը» բառերը փոխարինել «վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման հրամանագիրքը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 1697 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 1697 .Աշխատանքային պայմանագրերը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերիգրանցամատյանում չգրանցելը, ինչպես նաեւ պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման հրամանագրքի վարման կարգը խախտելը

Վարձու աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում չգրանցելը կամ աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան չվարելը, ինչպես նաեւ պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման հրամանագրքի վարման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: