Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-185 հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասում «ձկնաբուծական արհեստական լճակների» բառերից հետո լրացնել «, ոռոգման նպատակով ջրավազանների» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի՝ հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում հողամասի սեփականատերը համայնքային բյուջե է վճարում հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվում է ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար:
Օրենքի նախագծով առաջարկվում է նշված բացառությունների շարքին ավելացնել նաեւ ոռոգման նպատակով ջրավազանները՝ հաշվի առնելով դրանց դերն ու անհրաժեշտությունը գյուղատնտեսության ինտենսիվ մի շարք ուղղությունների զարգացման գործում:
Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով հստակ սահմանվել է այն կառույցների ցանկը, որոնք անհրաժեշտ են ժամանակակից եւ մրցունակ գյուղարտադրություն կազմակերպելու համար:
Նույն ցանկը սահմանված է նաեւ 9-րդ հոդվածում, բացառությամբ ոռոգման նպատակով ջրավազանը:
Սույն փոփոխությամբ առաջարկվում է շտկել այդ բացթողումը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ