Armenian ARMSCII Armenian
Պ-172-23.02.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասի առաջին պարբերությունը «գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների» բառերից հետո լրացնել «, ոռոգման նպատակով մինչեւ 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների» բառերով.

2) 11-րդ մասը «գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների» բառերից հետո լրացնել «, ոռոգման նպատակով մինչեւ 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: