Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Տոկոսների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված դեպքերի) մասով եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Բանկային ավանդի եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց ստացվող տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:».
3) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:».
4) 14-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14. Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտների նկատմամբ, դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չվճարվելու դեպքում, եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով եւ ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկային ավանդի եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանն առաջարկված կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող տոկոսներին:».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին մասով.
«14.1. Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային գործակալ չհանդիսացող անձից ստացվող պասիվ եկամուտները, այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստանալու դեպքում, ներառում են դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող հարկային տարվա եկամտային հարկով հարկման օբյեկտի մեջ, եւ դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում «նվազեցում կատարելու» բառերը փոխարինել «եկամտի ստացման իրավունքը ձեռք բերելու» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ, 156-րդ հոդվածի 4-րդ եւ 158-րդ հոդվածի 2-րդ մասերից հանել «Օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված դեպքերում» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերի եւ 2-րդ հոդվածի: Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերը եւ 2-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: