Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1802-02.03.2022-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի մայիuի 5-ի քաղաքացիական oրենuգրքի 1040-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Վիճակախաղ, տոտալիզատոր կամ այլ խաղեր, այդ թվում՝ շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ եւ նմանատիպ բնույթի խաղերի անցկացնելու կանոններին համապատասխան խաղի կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի նրանց շահումը` խաղեր անցկացնելու կանոններով նախատեսված չափով, ձեւով (անկանխիկ եղանակով՝ փոխանցելով խաղացողի բանկային հաշվին կամ բանկային քարտին կամ էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած փոխանցում (վճարում) է համարվում կազմակերպչի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը) կամ բնեղենով) եւ ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան տասն օրում:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն oրենքով սահմանված էլեկտրոնային փողին վերաբերող կարգավորումները գործում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս ժամկետով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը , իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Այսօր հասարակության մի զգալի զանգված ,անկախ սոցիալական կարգավիճակից սկսել է օգտվել; շահումով խաղերից, որոնց մեջ մեծ չափաբաժին ունեն համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերը: վերոնշյալի հետ կապված , հատկապես սոցիալական խավերի մոտ , սոցիալական խնդիրները ավելի են սրվում:

Մասնավորապես, եթե 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, ապա 2019 թ. այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020թ. միայն առաջին 10 ամիսներին աjս թիվը արդեն հասել էր 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021թ.-ին այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը: Ավելացել է նաեւ խաղացողների թիվը, 2018-ից 2020թ, բարձրանալով գրեթե 2.5 անգամ՝ 18093-ից հասնելով 44082-ի: Այսինքն՝ 2020թ-ին, 2018թ-ի համեմատ, կազմակերպիչների կողմից գեներացված գումարները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը: Այսօր արդեն այս ցուցանիշը ավելի է մեծացել եւ մեր գնահատմամբ տնտեսական եւ ընդհուպ մինչեւ անվտանգության խնդիրներ է պարունակում: Ընդ որում, մեր գնահատմամբ, կանխիկով՝ առանց որեւէ սահմանապակման եւ վերահսկողության ըստ էության անսահմանափակ խաղադրույքներ անելու հնարավորությունը խթան է հանդիսանում անձանց նման վարքագցի եւ հանգեցնում նման շեշտակի աճի: Կարծում ենք նաեւ, որ շահումով խաղերի հանրային օգուտը շատ ավելի քիչ է, քան այն հանրային վնասը, որը հասցվում է ՝ հատկապես սոցիալական ոչ ապահով խավին: Բացառապես անկանխիկ խաղադրույքների իրականացումը կապահովի մի շատ կարեւոր խնդրի լուծում՝ կբարձացնի թափանցիկությունը եւ այդ պարագայում հնարավոր կլինի, որ պետութունը այլ գործիքներով եւս հետեւի ոլորտում խաղացողների վարքագծին, ոլորտի իրական շրջանառությանը: Կլուծվի մի շատ կարեւոր խնդիր. պետության եւ հասարակության առջեւ ֆինանսական պարտավորություններ ունեցող, դրանք կատարել չկարողացող, սոցիալական ծանր վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ շահումով խաղերին մասնակցելը, էապես կնվազի, քանի որ կանխիկով եւ «պարտքով» խաղալը էապես բարդանալու է: Կարեւոր ենք համարում նաեւ օրենքի ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորումը, որը արգելում է էլեկտրոնային դրամապանակների միջոցով խաղադրույքներ անելը կամ բուքմեյքերական հաշիվներ լուծելը, ինչը հնարավորություն կտա բացահայտել խաղադրույքների կատարման ամբողջական շղթան, եւ հետագայում առավել ճշգրիտ եւ հասցեական խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություն իրականացնել:

Այս նախաձեռնության միջոցով հնարավոր կլինի նաեւ բացահայտել ոլորտի իրական շրջանառությունը եւ անհրաժեշտության պարագայում հիմնավորված կերպով անցնել ավելի արդար հարկման համակարգի: Հատկանշական է, որ զուգահեռ ՀՀ-ում զարգանում է անկանխիկ վճարումների մշակույթը եւ անկանխիկ գործառնությունների անխափան, պարզ եւ արագ իրականացման համար պետությունը իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական, ենթակառուցվածքային եւ կրթական գործողությունները, հետեւաբար որեւէ կերպ չի սահմանափակվում մարդու՝ ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորությունը:

Ոստի այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում եւս մեկ սահմանափակվող եւ թափանցիկությունը բարձրացնող կարգավորման հնարավորություն ունենալը: Կարեւոր փոփոխություն է նաեւ այն, որ քաղաքացիները իրենց շահումները կարող են ստանալ բացառապես միայն անկանխիկ եղանակով , ինչը եւս կնպաստի հասարակության տարբեր շերտերի մոտ անկանխիկ գործառնությունների մշակույթի ձեւակերպման:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը:

Առաջարկվող կարգավորմամբ արգելվում է տոտալիզատորի , շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով , իսկ 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով: Ընդ որում անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը , երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին : Նշենք նաեւ , որ շահումը պետք է փոխանցվի այն հաշվին ,որից կատարվել է գումարի մուտքագրումը՝ խաղալու նպատակով: Կարգավոումը բխում է պետության կողմից իրականացվող անկանխիկ դրամաշրջանառության զարգացման եւ խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություններից:

3.Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել առավելագույն թափանցիկություն, պաշտպանել սոցիալապես անապահով խավերի շահերը եւ խաղամոլությամբ տարված մարդկանց համար խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտներ սահմանել՝խաղալու համար: Կարեւոր է նաեւ հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելը, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը եւ մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց եւ իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, ինչը հնարավոր կլինի պետության համար այլ գործիքներ հնարավոր դարձնելով այս նախաձեռնությամբ ապահովվող թափանցիկության պարագայում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել եւ ապահովվել օրենքով սահմանված պահանջների հետ կապված հարաբերությունները:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

ՊԱՐՈՆ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ


Մեծարգո՛ պարոն Արշակյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եվ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

ա) օրենքների նախագծերը,

բ) նախագծերի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:

Օրենքների նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող՝ Գեւորգ Պապոյան:

Խնդրում եմ օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ (021)
ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ (019)