Հոդված 1 . «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2003 թվականի սեպտեմբերի 24-ի, ՀՕ-1-Ն).
1) 6-րդ հոդվածի առաջին մասը «քաղաքացիների» բառից հետո լրացնել «` սույն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասով սահմանված» բառերով,
2) 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4-րդ մասով.
«4. Սոցիալական քարտը հոգեւոր խնդիրներին չի առնչվում եւ մարդու խղճի ու կրոնական համոզմունքների դեմ չի կարող օգտագործվել:»:
3 ) 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.
4) 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը « վարելու » բառից հետո լրացնել «եւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները ճշտելու» բառերով.
5) 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը « մասին » բառից հետո լրացնել «ամբողջական» բառով.
6) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «ստանալ այդ տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն.» բառերով.
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
«Սոցիալական ապահովության քարտերի մասին»ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով հստակեցվում է «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքով ամրագրված` սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի սահմանումը, բացառելով «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում կիրառվող «անհատական տվյալներ» արտահայտության եւ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում սահմանված «անհատական տվյալներ» հասկացության նույնականացումը:
Սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրումը մի խումբ քաղաքացիների մոտ ա՟ռա՟ջացնում է կրոնական խնդիրներ, եւ առաջարկվող փոփոխությունը նաեւ նպատակ ունի օրեն՟քով ամրա՟գրել` հստակեցնել սոցիալական քարտի եւ խղճի ու կրոնական համոզմունքների միջեւ կապի բացակայությունը: Միաժամանակ, առաջարկվող նախագծով հստակեցվում են օրենքի մի շարք դրույթներ` բացառելով տարընթերցումների հնարավորությունը: