Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-685-15.09.2005-ՊԻ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2003 թվականի սեպտեմբերի 24-ի, ՀՕ-1-Ն).

1) 6-րդ հոդվածի առաջին մասը «քաղաքացիների» բառից հետո լրացնել «` սույն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասով սահմանված» բառերով.

2) 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4-րդ մասով.

«4. Սոցիալական քարտը հոգեւոր խնդիրներին չի առնչվում եւ մարդու խղճի ու կրոնական համոզմունքների դեմ չի կարող օգտագործվել:».

3 ) 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.

4) 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը « վարելու » բառից հետո լրացնել «եւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները ճշտելու» բառերով.

5) 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը « մասին » բառից հետո լրացնել «ամբողջական» բառով.

6) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «ստանալ այդ տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն.» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: