Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-185-04.03.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի հուլիսի 20-ին ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2005թ-ի նոյեմբերի 25-ի համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2018թ. հուլիսի 20-ին:

2005թ-ի նոյեմբերի 25-ին ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագիր Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. նոյեմբերի 3-ին:

«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2005թ-ի նոյեմբերի 25-ի համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը միանալը կարող է ստեղծել բարենպաստ պայմաններ հափշտակված ավտոտրանսպորտային միջոցները ահաբեկչական, քրեական եւ/կամ այլ հակաօրինական գործողությունների իրականացման նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակման հետ կապված հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, կանխարգելման եւ բացահայտման միջոցով:

Արձանագրությանը միանալը կնպաստի նշյալ ոլորտում համագործակցության նպատակով ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ապահովմանը՝ նպաստելով իրավասու մարմինների մեջ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ Կողմերից որեւէ մեկի տարածքում հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում մյուս Կողմի իրավասու մարմնին ծանուցելու միջոցով:

Այն կարող է դրական ազդեցություն ունենալ ապօրինի գործողությունների նվազեցման համար՝ հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը հայտնաբերելու դեպքում վերջինիս պահպանվածությունը ապահովելու եւ դրա օգտագործումը կանխելու միջոցով:

Արձանագրությունը ստորագրվել է Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության կառավարության, Մոլդովայի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ:

Արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից 60 օրը լրանալուց հետո եւ ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:

Արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2019թ. սեպտեմբերի 6-ին:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության համար, իսկ Տաջիկստանի Հանրապետության կողմից ժամանակավորապես կիրառվում է:

Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2018թ. հուլիսի 20-ին ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2005թ-ի նոյեմբերի 25-ի համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը միանալը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից համարում է նպատակահարմար:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ    Արմեն Ղեւոնդյան

ՏԵՂԵԿանք

«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը միանալու նպատակահարմարության վերաբերյալ

2005 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010 թվականի նոյեմբերի 3-ին:

«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի հուլիսի 20-ին Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության կառավարության, Մոլդովայի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2019թ. սեպտեմբերի 6-ին:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության համար, իսկ Տաջիկստանի Հանրապետության կողմից ժամանակավորապես կիրառվում է:

Արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով:

Արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից 60 օրը լրանալուց հետո եւ ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:

Արձանագրությանը միանալը կարող է ստեղծել բարենպաստ պայմաններ հափշտակված ավտոտրանսպորտային միջոցները ահաբեկչական, քրեական եւ/կամ այլ հակաօրինական գործողությունների իրականացման նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակման հետ կապված հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, կանխարգելման եւ բացահայտման միջոցով:

Արձանագրությանը միանալը կնպաստի նշված ոլորտում համագործակցության նպատակով ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ապահովմանը՝ նպաստելով իրավասու մարմինների միջեւ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ Կողմերից որեւէ մեկի տարածքում ավտոտրանսպորտային միջոցի հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում մյուս Կողմի իրավասու մարմնին ծանուցելու միջոցով:

Արձանագրությամբ փոփոխություն եւ լրացում է կատարվում Համաձայնագրի 4-րդ հոդվածում, որի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման, դրանց հետախուզման եւ վերադարձման ապահովման նպատակով յուրաքանչյուր Կողմ ապահովում է ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ձեւավորումը եւ պահպանությունը, որում ընդգրկվող տեղեկություններից բացի պետք է ներառվեն նաեւ հետեւյալ տեղեկությունները.

1) հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասին,

2) պետական սահմանը հատող ավտոտրանսպորտային միջոցների մասին,

3) այն ավտոտրանսպորտային միջոցների մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունները պետական սահմանը հատելիս օրենսդրությանը համապատասխան ենթակա են մուտքագրման մաքսային մարմինների տեղեկատվական բազաներ,

4) այն ավտոտրանսպորտային միջոցների մասին, որոնք վնասվել են այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, տարերային աղետի եւ այլ հանգամանքների կամ երրորդ անձանց գործողությունների հետեւանքով, որպիսիք հանգեցրել են դրանց կոնստրուկտիվ կործանմանը:

Մեկ այլ փոփոխությամբ սահմանվում է, որ Կողմերից յուրաքանչյուրը, օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները, ապահովում է այլ Կողմի իրավասու մարմինների կողմից վերոնշյալ տեղեկատվական բազաներում առկա տվյալների ստացման հնարավորությունն իրական ժամանակի ռեժիմում, ինչպես նաեւ այլ Կողմերի իրավասու մարմինների հարցման դեպքում եւ նախաձեռնության կարգով ապահովում է ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության դեմ պայքարի հարցում հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության օպերատիվ տրամադրումը: Միաժամանակ, սահմանվում են տվյալների բազաներից տեղեկություններ ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ հարցման հիման վրա տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը:

Տվյալների վերոնշյալ տեղեկատվական բազաներում պարունակվող տեղեկությունների ստացման եւ տրամադրման կարգը սահմանվելու է առանձին փաստաթղթով:

Միաժամանակ, հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի կողմից լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու համար սահմանված առավելագույնը 20-օրյա ժամկետի փոխարեն սահմանվում է 30-օրյա ժամկետ:

Արձանագրության համաձայն՝ ծանուցում ստացած Կողմի կենտրոնական իրավասու մարմինը պետք է կա՛մ հայց ուղարկի հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին, կա՛մ գրավոր ծանուցի ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու հարցում սեփականատիրոջ շահագրգռվածության բացակայության մասին:

Արձանագրությամբ կատարվող փոփոխությամբ՝ չպահանջված ավտոտրանսպորտային միջոցը ծանուցումը ստանալու պահից 1 տարին լրանալուց հետո միայն կարող է ընդգրկվել այն Կողմի եկամուտների կազմում, որի տարածքում այն հայտնաբերվել եւ գտնվում է՝ տվյալ Կողմի օրենսդրությանը համապատասխան:

ՀՀ արդարադատության նախարարության եզրակացության համաձայն՝ Արձանագրությունում թեեւ առկա չեն օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր: Մասնավորապես, Արձանագրության 2-րդ հոդվածը, որի համաձայն՝ սույն արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից 60 օրը լրանալուց հետո (...), հակասում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածին, ըստ որի՝ ՀՀ միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով եւ պահից: Այսպիսով, Օրենքը չի նախատեսում միջազգային պայմանագրերի ժամանակավոր կիրառման հնարավորություն:

Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերի դրույթների հիմքով: Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Արձանագրությունը ենթակա է վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

ՀՀ ֆինանսների նախարարության եզրակացության համաձայն՝ Արձանագրության նախագծում առկա են ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ: Մասնավորապես՝ Արձանագրության 1-ին հոդվածի 5-րդ կետով նախատեսվող ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ձեււավորումը եւ պահպանությունը: Միաժամանակ, Նախագիծը եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի եզրակացության համաձայն՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀՀ արտաքին գործերի նախարարության եզրակացության համաձայն՝  Արձանագրությանը միանալը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից նպատակահարմար է:

ՀՀ ոստիկանություն
 

Կարծիքներ


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

««ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2005Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունում թեեւ առկա չեն օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր:

Մասնավորապես, Արձանագրության 2-րդ հոդվածը, որի համաձայն՝ սույն արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից 60 օրը լրանալուց հետո (...), հակասում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածին, ըստ որի՝ ՀՀ միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով եւ պահից: Այսպիսով, Օրենքը չի նախատեսում միջազգային պայմանագրերի ժամանակավոր կիրառման հնարավորություն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերի դրույթների հիմքով: Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Արձանագրությունը ենթակա է վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝            ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծում առկա են ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ: Մասնավորապես՝ Արձանագրության 1-ին հոդվածի 5-րդ կետով նախատեսվող ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ձեււավորումը եւ պահպանությունը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Նախագիծը եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սանոսյան,

Ի կատարումն Ձեր հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով`                             ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն