Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1861-04.03.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին պարբերության 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) առողջության պահպանման, այդ թվում՝ ստանալ բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապեւտիկ աջակցություն, ինչպես նաեւ զննվել իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին.»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին պարբերության 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) չկատարել այլ անձանց առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողություններ:»:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Անչափահասները, կերակրող մայրերը, հղիները, ինչպես նաեւ իրենց մոտ երեխաներ ունեցող կանայք, որպես տույժի միջոց, պատժախուց չեն տեղափոխվում:»

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետից «, իսկ անչափահասներին՝ մինչեւ հինգ օր» բառերը հանել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: