Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի առաջին պարբերության 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) առողջության պահպանման, այդ թվում՝ ստանալու բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապեւտիկ աջակցություն, ինչպես նաեւ զննվելու իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին.»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին պարբերության 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) չկատարել այլ անձանց առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողություններ.»:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Անչափահասները, կերակրող մայրերը, հղիները, ինչպես նաեւ իրենց մոտ երեխաներ ունեցող կանայք, որպես տույժի միջոց, պատժախուց չեն տեղափոխվում:»:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) առաջին պարբերության 2-րդ կետի «, իսկ անչափահասներին՝ մինչեւ հինգ օր» բառերը հանել.
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված՝ պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչեւ բուժման ավարտը, իսկ ամբուլատոր պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված՝ պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգվել բժշկական եզրակացության հիման վրա, եթե կալանավորված անձի առողջական վիճակը թույլ չի տալիս իրեն տեղափոխել պատժախուց:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: