Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-190-07.03.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-393-Ն օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 20-ից:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 23.11.2007թ. թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը եւ եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ: Սակայն, դեռեւս, օրենքով ՀՀ կառավարությանը տրված չէ ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները եւ եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները՝ «Քաղաքացիության մասին» օրենքով նախատեսել նորմատիվ հիմք՝ ՀՀ կառավարությանը լիազորել հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները եւ եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՕ-393-Ն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ կետում, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, այն է ՝ 2022 թվականի հունիսի 25-ին, եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված եւ ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում, իրավանորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ հրապարակված եւ ուժի մեջ չմտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում կարող են փոփոխությունների եւ լրացումների մասով իրականացվել փոփոխություններ եւ լրացումներ: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխությունը կատարել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՕ-393-Ն օրենքում:

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի ընդունումը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ նպատակը

Օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով որպես քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման ոլորտում ՀՀ կառավարության լիազորություն նախատեսել հաստատելու նաեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները եւ եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ՝ այդպիսով ապահովելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Քաղաքացիության մասին» օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո սահմանված ժամկետում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 23.11.2007թ. թիվ 1390-Ն որոշման մեջ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենում փսոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն