Հոդված 1. ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-393-Ն օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը.»:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 20-ից: