Armenian ARMSCII Armenian
Կ-1686-06.11.2007-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-512-Ն) 13-րդ հոդվածի 3-րդ մասը «առեւտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր են» բառերից հետո լրացնել «եւ կարող են հրապարակվել միայն օրենքով սահմանված դեպքերում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ը) կրել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով նախատեսված պարտականությունները:»:

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վաթuուներորդ oրվանից: