Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-686-15.09.2005-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի(2-ը դեկտեմբերի1998 թվականի, ՀՕ-267) 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ` «Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապե՟տության կառավարությունը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006թ. հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակն է Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր անգամ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն չկատարելու համար:Օրենքում կատարվող փոփոխությունը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից: